News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի Չենդու քաղաքի կենդանաբանական այգում ուրախություն է. Այ Հին անունով էգ պանդան հղի է: Այգու աշխատակիցները որոշել են ուղիղ եթերով հեռարձակել նրա հղիության ընթացքն ու ծննդաբերությունը: Սակայն հետո ստիպված են եղել չեղյալ համարել: Պարզվել է, որ խորամանկ պանդան պարզապես հղի է ձեւացել, որպեսզի ավելի շատ ուտելիք ստանա:

Ըստ «Shanghai Daily»-ի, Այ Հինը ցուցադրել է բոլոր նախանշանները, որոնք բնորոշ են հղիության նախնական շրջանին. ախորժակի բացակայություն, քիչ տեղաշարժ: Մասնագետները նույնիսկ հորմոնալ ֆոնի փոփոխություններ են նկատել: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ իրականում պանդան հղի չէ:

Կենսաբանները նշում են, որ կեղծ հղիությունները պանդաների մոտ հանդիպում են նաեւ վայրի բնության մեջ: Սակայն անազատության մեջ նրանք բնորոշ վարք են ցուցադրում՝ նկատելով, որ ապագա մայրերն առանձնահատուկ ուշադրության են արժանանում: Հղի պանդաներին ընդհանուր վանդակներից տեղափոխում են հատուկ շինություն: Այնտեղ բոլորովին այն խնամք են ապահովում: Բացի այդ, հղի պանդաներն ավելի շատ միրք, բքաբլիթ ու եղեգ են ստանում: Խորամանկ պանդաները հասկանում են սա եւ փորձում են բարելավել կյանքի պայմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ