News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի Ֆորնի գրադարանում, որը տեղակայված է «Հոթել դե Սանս» հին առանձնատանը, արտասովոր ցուցահանդես է բացվելու: Այցելուները հնարավորություն կունենան տեսնել տարբեր ժամանակաշրջանների եւ աշխարհի տարբեր շրջանների 400 գդալ: Ցուցանմուշների մեծ մասը Ժան Մեցհերի մասնավոր հավաքածուից են եւ առաջին անգամ են ցուցադրվելու: Այս մասին գրում է Travel.ru-ն:

Ամենահին ցուցանմուշը մ.թ.ա. 2700 թվականի գդալն է լինելու, իսկ ամենից արտասովորը՝ փղոսկրից գդալը, որը Կոնգոյում գործածել են ծիսակարգերի ժամանակ: Ըստ Visit Paris-ի, այցելուները նաեւ հնարավորություն կունենա տեսնել Լուվրի թանգարանից բերված եգիպտական ճաշի գդալներ:

Ցուցահանդեսն այնպես են կազմակերպելու, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան համեմատել տարբեր ժամանակներում գդալների պատրաստման արվեստը: Ցուցասրահի մուտքը 6 եվրո է արժենալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ