News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը արդեն տասը տարուց ավելի է մշտական ճնշում է գործադրում սկավառակներ վաճառողների նկատմամբ: Այս մասին օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում հայտնել են սկավառակների ոչ մեծ խանութների սեփականատերեր Աննա Մարտիրոսյանը, Աշոտ Մաթեւոսյանը, Գեղամ Կարապետյանը եւ Համեստ Խաչատրյանը:

«Մեզ մոտ կարող են հայտնվել ցանկացած պահի եւ ձերբակալել կատարողների հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: Եթե խոսքը հայ հեղինակների մասին լիներ, էլի կարելի էր հասկանալ: Բայց գալիս է ոստիկանն ու ասում՝ դուք խախտել եք Շվարցենեգերի հետ պայմանագիր ունեցող ընկերության իրավունքը: Ի՞նչ իմանանք՝ այդպես է, թե ոչ: Որտեղի՞ց ճշտենք:

Հավատում ենք ոստիկանության խոսքին, առավել եւս որ ընտրության հնարավորություն չկա: Բռնում, հետո բաց են թողնում: Բայց մարդ ենք, չի կարելի անընդհատ այդ լարվածության մեջ», - ասել է  Համեստ Խաչատրյանը:

Ոստիկանները առեւտրականների տուն էլ են գնացել: «Մի անգամ երեկոյան եկան, թակեցին դուռը: Ես հազիվ հասցրեցի լվացքի պարանով իջնել առաջին հարկ: Թաքնվեցի՝ ինչպես կարող էի: Ինչո՞ւ: Ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ