News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գերագույն վարչական դատարանը որոշում ընդունել Ստամբուլի պատմական Զեյթինբուրնու շրջանում երկրնաքերեր քանդելու մասին: Այն գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում: Դատավորների կարծիքով՝ այս շինությունները փչացնում են քաղաքի կենտրոնի տեսքը:

Ըստ «Travel.ru»-ի, Ստամբուլի պատմական հորիզոնի պահպանությունը, որը բացվում է Բոսֆորի հակադարձ ափից, բարձրահարկ շինությունների պատճառով վտանգվել է: 37, 32 եւ 37 հարկանի երեք շինությունները վեր են խոյանում Սուլեյմանիե հնագույն մզկիթի մինարեթների հետեւից՝ ամբողջությամբ փոխելով տեսքը:

2011 թվականին՝ դեռեւս դրանց շինարարության փուլում, սկանդալ ծագեց, որն ուղեկցվեց դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաներով եւ մամուլում բարձրացած աղմուկով: Սակայն երկնաքերերը կառուցվեցին, իսկ բնակարանները՝ հաջողությամբ վաճառվեցին: Այնուամենայնիվ, շինությունների սեփականատերերը պետք է կատարեն դատարանի որոշում եւ քանդեն երկնաքերերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ