News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի աղտոտումը վտանգավոր է Հայաստանի բոլոր քաղցրահամ ջրերի համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողներին հայտարարեց ջրային ռեսուրսների գծով փորձագետ, Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Քնարիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Սեւանա լճի մակարդակի անկումը մեծացնում է ափամերձ հատվածի աղտոտվածության վտանգը: Իսկ աղտոտումը կարող է ավելի խորը՝ Հայաստանի խմելու ջրի հիմնական մակերեւույթներ ներթափանցել:

Հովհաննիսյանը հավելեց, որ կառավարությունը շեշտը դրել է Սեւանա լճի մակարդակի պլանային բարձրացման վրա, սակայն դանդաղեցնում է ափամերձ հատվածի կառույցների ապամոնտաժումը, ինչը մեծապես բարձրացնում է աղտոտման ռիսկերը:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի տվյալներով՝ լճում ջրի մակարդակը, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 9 սմ-ով: Հուլիսի սկզբին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանի հայտարարությամբ, Սեւանի ջրի մակարդակը կազմել է 1900 մետր 48 սմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ