News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆիզիկայի բանավանի ծառերի մոտ 50 տոկոսը միջատների պատճառով տերեւազրկվել է, ասես խորը աշուն է եկել թաղամաս: Այս մասին ԷկոԼուրին ահազանգել է Ֆիզիկայի բանավանի բնակիչ Վարդան Հարությունյանը, ով նաեւ լուսանկարներ է արել:

«Սովետական ժամանակաշրջանում ծառերը տարին առնվազն 4 անգամ սրսկում էին, կատարվում էր միջատների դեմ պայքար, իսկ այժմ անգամ մտքներով չի անցնում նման միջոցառումներ կատարել: Միջատները անգամ մտնում են բնակարանները: Գիշերը առաստաղին մոտ 100 հատ միջատ եմ հաշվել...եւս մի քանի օր եւ ամբողջ թաղամասը կդառնա տափաստան»,- իր մտահոգությունն է հայտնում բնակիչը:

Լուսանկարները` Վարդան Հարությունյանի

Տպել
Ամենաշատ