News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկի լրագրողները նշում են, որ «հակածխախոտային» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո  ռեստորաններում ավելացել է այն մարդկանց հաճախելիությունը, որոնք տանել չեն կարողանում ծխախոտի հոտը, նրանք սկսել են ավելի հաճախ ընտանիքների հետ ռեստորաններ այցելել: Ծխողներն էլ սկսել են ավելի շատ ուտել եւ խմել, հայտնում է դեպքերը «Ռոմիր Կրասնոյարսկ» հետազոտական հոլդինգը, որի մասնագետները հարցման են ենթարկել քաղաքի 13 ռեստորանների եւ սրճարանների տերերի: «Հաստատություններն ավելի հարմարավետ  են դարձել ծխախոտի ծխի բացակայության շնորհիվ: Մարդիկ ավելի շատ են խմում, քանի որ ավելի քիչ ժամանակ են տրամադրում ծխելուն», — վերլուծաբաններին հայտնել է «Sally O'Brein's» բարի տնօրեն Կիրիլ Շաֆիեւը:

«Եթե նախկինում այցելուն ուտում էր կամ խմում եւ ծխում միաժամանակ, նա արագ կշտանում էր: Իսկ այժմ բնակչության ծխող հատվածի սպառման գործընթացը ավելի երկար ժամանակ է տեւում... այցելուն ցանկանում է ավելի շատ սնվել, խմել», — նշել է James Shark Pub-ի տնօրեն Բորիս Կազանսկին: Հետազոտողները հավելում են, որ տվյալ իրադրությունը բնորոշ է միայն բարերի եւ սրճարանների համար, որտեղ մարդիկ սովորաբար գնում են խմելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ