News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի բնակիչները ALS Ice Bucket Challenge-ի (սառցաջրով ջրցողում՝ ի աջակցություն հազվագյուտ հիվանդությամբ տառապողների) նման բարեգործական ակցիա են մտահղացրել: Այն ստացել է Rice Bucket Challenge անվանումը. ակցիայի մասնակիցները կարիքավորներին մեկ դույլ բրիձ են փոխանցում:

Նման կերպ ակցիայի կազմակերպիչները որոշել են հասարակությանը ներշնչել օգնել է երկրի աղքատ բնակիչներին: Այս ակցիայի ֆեյսբուքյան էջում հնդիկներն տեղադրում են իրենց լուսանկարները եւ նկարագրում աղքատ մարդկանց պատմությունը, հաղորդում է «Vesti»-ն:

Ակցիայի պայմանները պարզ են. պետք է բրինձ տալ կարիքավորներից մեկին, լուսանկարվել այդ մարդու հետ եւ լուսանկարը տեղադրել սոցկայքում:

Rice Bucket Challenge- նախաձեռնողը լրագրողուհի է: Նրա խոսքով՝ ոչ բոլորը կարող են պայքարել դեռեւս անբուժելի հիվանդությունների դեմ: Սակայն յուրաքանչյուրը կարող է բարի գործ կատարել եւ կարիքավորներին ավելի լավ կյանք ապահովել:

«Ինչո՞ւ անիմաստ ջուր լցնել, եթե կարելի է մեկ դույլ բրինձ տալ», - ասվում է այս ակցիայի էջում: Կազմակերպիչները նշում են, որ մասնակիցները կարող են զոհաբերել նույնիսկ մեկ բուռ բրինձ, քանի որ Հնդկաստանում շատերը ուրախ կլինեն նույնիսկ դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ