News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական մուրաբաներն ու մրգի եւ բանջարեղենի պահածոները Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն նույնիսկ առանց լայն գովազդի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Հայկական արտադրանքը Մոսկվայում իրացվում է բարձրակարգ խանութներում (ինչպիսին է, օրինակ, Ելիսեեւսկին), որտեղ դժվար է հայտնվել ցածր վարկանիշ ունեցող մատակարարների համար, ինչպես նաեւ սպառողների լայն կազմ ունեցող ցանցերը՝ «Մետրո»-ն եւ «Աշան»-ը:

«Մոսկվայում մրգերի եւ բանջարեղենի պահածոների հայկական արտադրողներից նկատելի է միայն «Թամարա ֆրութի» գովազդը: Մյուսները գովազդային արշավներ գրեթե չունեն կամ շատ սահմանափակ են, սակայն, այնուամենայնիվ, նրանց ապրանքը բավական արագ իրացվում է: Սա նշանակում է, որ Հայաստանը դեռեւս մրգերի ու բանջարեղենի ապրանքանիշ է համարվում: Նույն Ելիսեեւսկիում մեր մուրաբաներն աչքի ընկնող տեղերում էին, քանի որ, ինչպես մեզ բացատրեցին, վաճառքում առաջատարներից են»,- նշեց Ասոյանը՝ հավելելով, որ շատ տարածված են նաեւ արցախյան արտադրության մուրաբաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ