News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիի բնակիչ, 9-ամյա Քորի Նիվեսը դարձել է հրուշակեղեն արտադրող ընկերության ամենաերիտասարդ սեփականատերը:

Նա բիզնեսը սկսել է 6 տարեկանից՝ իր տան բակում վաճառելով տաք շոկոլադ, որպեսզի օգնի մորը ավտոմեքենա գնելու հարցում: 3 տարվա ընթացքում Քորին ընդլայնել է արտադրությունը. կրպակում ավելացրել է լիմոնադ եւ թխվածքաբլիթների մի քանի տեսակներ՝ ցածր կալորիականությամբ վարսակից եւ դդմիկից պատրաստված թխվածքաբլիթներից մինչեւ շոկոլադեպատ:

Հիմա տղան վաճառքով չի զբաղվում քաղցրավենիքի, այլ իրականացնում է Mr. Cory’s Cookies ընկերության կառավարումը. մշակում է ֆիրմային ոճը եւ գործընկերների հետ պայմանագրեր կնքում: Այս մասին գրում է Kedem-ը:

Հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ հաջողության գաղտնիքն արտաքին ներկայացման մեջ է. «Մարդիկ նայում են իմ ոճին եւ հարցնում. «Ո՞վ է քեզ հագցնում, մա՞յրդ»: Իսկ իմ մայրը միշտ ասում է, որ չի կարող հագուստն առանց ինձ ընտրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ