News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Apple»-ի մատակարարները 2015 թվականի սկզբին կսկսեն ամենամեծ «iPad» պլանշետի արտադրությունը, որի էկրանի տրամագիծը կկազմի 12.9 դյույմ:

Այս պահին ընկերությունն առաջարկում է 9.7 եւ 7.9 դյույմ տրամագծով պլանշետային համակարգիչներ: Որոշ տվյալների համաձայն՝ «Apple»-ը հսկա պլանշետի թողարկումը մատակարարողի հետ քննարկվում է շուրջ մեկ տարի: Սակայն, ըստ «Վեդոմոստի»-ի, ընկերության մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները:

«iPad»-ի վաճառքը, որն «Apple»-ի համար եկամուտի երկրորդ աղբյուրն է՝ «iPhone»-ից հետո, արդեն երկու եռամսյակ անընդմեջ կրճատվում է նոր մոդելների բացակայության եւ շատ մեծ էկրաններով սմարթֆոնների մրցակցության պատճառով:

«Apple»-ի մատակարարներն արդեն աշխատում են «iPad»-ի եւ «iPad mini»-ի թարմացված տարբերակների ուղղությամբ, որոնք կարող են շուկայում հայտնվել այս տարի՝ նախքան ընկերության համար հիմնական համարվող վաճառքի նախաամանորյա սեզոնը: Բացի այդ, «Apple»-ը, հետեւելով մրցակիցներին, մեծացնում է «iPhone»-ի էկրանի չափերը:

Ենթադրվում է, որ մեծ էկրանով սմարթֆոնը կներկացվի «Apple»-ի՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք միջոցառման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ