News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում խտասկավառակներ վաճառող ոչ մեծ խանութների տերերը հավաքական բողոք են գրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Ըստ նրանց՝ խտասկավառակներ թողարկող «Ադամս» ՍՊԸ-ն օգտագործում է հնարավոր բոլոր լծակները՝ իրենց ճնշելու եւ իր շահույթը մեծացնելու համար:

«Ձեռնարկության իրական սեփականատերը, մեր տվյալներով, հարկային մարմիններում քննիչի պաշտոն է զբաղեցնում»,- ասված է նամակում:

Ճնշումը սկսվել է այն բանից հետո, երբ համացանցի տարածման արդյունքում CD –ների եւ DVD-ների վաճառքը կտրուկ նվազել է: Ընկերությունը խանութներին նախազգուշացում է ուղարկել՝ հայտարարելով, որ Հայաստանում իրացվող տեղական եւ արտասահմանյան բոլոր ֆիլմերի եւ ձայնագրությունների հեղինակային իրավունքի միակ կրողն է: Հետեւաբար՝ միայն իրենցից է կարելի սկավառակ գնել:

Դրա համար Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն տուգանեց ընկերությանը, բայց դրա վարքը չփոխվեց:

Ոստիկանությունը պաշտպանեց «Ադամսին» եւ սկսեց ստուգումներ անցկացնել խանութներում:

«Ադամսի» աշխատակիցների մատնանշած բոլոր սկավառակներն առգրավվեցին, իսկ նրանց ախորժակը, պարզվեց, մեծ էր:

«Փաստացի, այս անգամ «Ադամսը» խառնեց նաեւ Արաբկիր եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ոստիկանության աշխատակիցներին: Խնդրում ենք պարզել՝ մեզնից բռնագրավված որ սկավառակների վրա են իրականում տարածվում  «Ադամս» ՍՊԸ-ի իրավունքները:  Եթե նման փաստը հաստատվի, խնդրում ենք պատասխանատվության ենթարկել Ոստիկանության աշխատակիցներին»,- ասված է առեւտրականների նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ