Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում, օգոստոսի 26-ին ինքնասպանություն է տեղի ունեցել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան գյուղի 72-ամյա բնակչին հայտնաբերել են իր տանը կից անասնագոմում՝ առաստաղից կախված:
Նրա ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Նշված դեպքով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: