News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն նախատեսում է Ուկրաինայի անվտանգության ամրապնդման, ԶՈՒ-ի արդիականացման քայլեր ձեռնարկել, նաեւ աջակցել Կիեւին Ռուսաստանի կողմից սպառնալիքներին դիմակայելիս, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Եթե մենք 2 քայլ ենք հետ ռուսներից, ապա ուկրաինացիները՝ 16», — ասել է Ռասմուսենը Guardian-ի հետ հարցազրույցում:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կարդիֆում դաշինքի կայանալիք գագաթաժողովում քննարկվելու է Արեւելյան Եվրոպայում նոր ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը: «Առանցքային պահն այն է, որ ապագայում դուք արեւելքում կզգաք ՆԱՏՕ-ի ավելի տեսանելի ներկայությունը», — հայտարարել է Ռասմուսենը, փոխանցում է Ռոսբալտը: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Եվրոպայի արեւելքում զորքերի թիվն ավելացնելու նպատակն է հասկացնել ցանկացած հավանական ագրեսորի, որ դաշինքի անդամի վրա հարձակման դեպքում նրան կդիմավորեն ոչ միայն այդ երկրի զինված ուժերը, այլեւ  դաշնակիցներինը: Նշենք, ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկայացվելու է դաշինքի գործողությունների ծրագիրը՝ «եվրոպական պետությունների անվտանգությունն ամրապնդելու» ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ