News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ Կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ նախատեսված է միջոցառումների շարք, որոնք կանցկացվեն Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

Առաջին հոբելյանական ձեռնարկը տեղի կունենա Արցախի Հանրապետության բերդաքաղաք Շուշիում: Սեպտեմբերի 3-ին «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում կկայանա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը միջազգային հարաբերությունների սաստկացման պայմաններում» թեմայով խորհրդաժողով՝ հայաստանցի եւ արցախցի քաղաքագետների, վերլուծաբանների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ: (Նախնական օրակարգը տեսեք այստեղ): Խորհրդաժողովը կանցկացվի ՌԱՀՀԿ-ի եւ Արցախի Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի համատեղ ջանքերով եւ Թուֆենկյան հիմնադրամի օժանդակությամբ:

Հոկտեմբերին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հոբելյանական իր միջոցառումները կշարունակի Երեւանում, այնուհետեւ Սփյուռքի համայնքներում:

Տպել
Ամենաշատ