News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի համար ընդունելի կլինեն այն սահմանադրական բարեփոխումները, որոնք կհանգեցնեն կառավարման խորհրդարանական կառավարման եւ կհամապատասխանեն կուսակցության տեսլականին:  Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ եթե սահմանադրական բարեփոխումները ՀՅԴ-ի համար ընդունելի սկզբունքներին չհամապատասխանեն, կդառնան ինքնանպատակ:

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ խորհրդարանական քառյակի երեք խմբակցություններ դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, Ռուստամյանը նշել է, որ իրականում երեք խմբակցությունները դեմ չեն սահմանադրական բարեփոխումներին, այլ դեմ են բարեփոխումների գոյություն չունեցող նախագծին: «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվելու է հոկտեմբերին, եւ այդ պատճառով էլ մեզ համար անհասկանալի են դեռ գոյություն չունեցող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին դեմ արտահայտությունները: Կարելի է ինչ-որ բանի դեմ լինել, որը չի համընկնում քո մոտեցումներին, սակայն եթե համապատասխանում է, անհասկանալի է, թե ինչպես կարելի է դեմ լինել»:

Ի պատասխան այն հարցի, թե կարող են արդյոք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարաձայնությունները պառակտում առաջացնել խորհրդարանական քառյակում, Ռուստամյանը նշել է. «Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Մենք հայտարարել ենք, որ քառյակը գոյություն ունի, քանի դեռ քաղաքական չորս ուժերը համաձայն են որեւէ բան ձեռնարկել, իսկ մնացած դեպքերում յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի: Սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ մեր կուսակցությունն արտահայտել է իր դիրքորոշումը դեռ Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, եւ մենք շարունակում ենք մեր ուղին: Եթե ասեն, որ մեր պահանջները բավարավում են, ինչ է, մենք պետք է հայտարարենք՝ «հիմա պետք չէ՞, սպասեք եւս երեք տարի՞: Եթե այժմ չփոխենք կառավարման համակարգը, ապա տասը տարի անց դա անհնար կլինի անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների...
Ամենաշատ