News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ղազախստանում բարյացակամ են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ, Ղազախստանի նախագահը ստորագրել է Հայաստանի անդամագրման ճանապարհային քարտեզը, այդ պատճառով ոչ մի տարաձանություն կամ հակազդեցություն չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովը, հաղորդում է A1+-ը: 

«Տեխնիկական հարցերը ժամանակ են պահանջում՝ սկզբում փաստաթղթերի համաձայնեցում, հետո տարատեսակ ընթացակարգեր: Ոչ մի ձգձգում չկա, միայն տեխնիկական հարցեր են»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ Ճանապարհային քարտեզը անձամբ Ղազախստանի նախագահն է ստորագրել»:

Անդրադառնալով Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտնի նամակի ընթերցմանը, դեսպանը նշել է. «Ամբողջ իմաստն այն է, որ նամակները կարող են ուղարկել տարբեր պետություններ, եւ ինչու բարձրացրեց Նազարբաեւը: Գագաթնաժողովն անցկացվում էր Աստանայում, մոդերատորը Նազարբաեւն էր, բնականաբար այդ նամակը նա է ստացել»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ոչ բոլորն են ուրախ Հայաստանին տեսնել Մաքսային միությունում, դեսպանը պատասխանել է․ «Դա ձեր նախագահի կարծիքն է՝ ով է ուրախ, ով ոչ: Մաքսային միությունը, հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական միությունը հիմնվում են պրագմատիկ իրականության վրա, մաքուր էկոնոմիկա է, ոչ մի քաղաքական հարց այստեղ դրված չէ: Ղազախստանը աջակցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու ճանապարհային քարտեզին: Դա փաստաթուղթ է, չէ՞, իսկ այն, ինչ դուք եք ասում, պարզապես խոսքեր են»:

Ինչ վերաբերում է Նազարբաեւի դիտարկմանը, որ Հայաստանը ՄՄ-ին պետք է անդամակցի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, Ղազախստանի դեսպանը նկատեց. «Ձեր նախագահն է ասել, որ Հայաստանն անդամագրվելու է Մաքսային միությանն իր սահմաններով»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ