News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին մեղադրել է գալիք ձմռանն իր երկրի տարածքով Եվրոպա գազի տարանցումը դադարեցնելու մտադրության համար: «Մենք գիտենք Ռուսաստանի մտադրությունները՝ այս ձմեռ գազի տարանցումը նույնիսկ ԵՄ անդամ երկրների համար ընդհանրապես դադարեցնելու մասին: Հենց դրա համար էլ նրանց ընկերություններին հրահանգվել է առավելագույն գազ պաշարել գազապահեստներում՝ Եվրոպայի տարածքում», - հայտարարել է նա կառավարության օգոստոսի 27-ի նիստն սկսվելուց առաջ:

Ըստ Յացենյուկի՝ Մոսկվան մտադիր է ամբողջությամբ դադարեցնել էներգապաշարների մատակարարումն Ուկրաինա: «Մենք գիտենք Ռուսաստանի ծրագրերի մասին, որոնց նպատակն է Ուկրաինան մեկուսացնել բոլոր էներգետիկ ռեսուրսներից», - ասել է նա: Յացենյուկը միաժամանակ նշել է, որ Ուկրաինան ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ ձեւաչափով բանակցությունների շարունակման հույս ունի՝ էներգետիկայի բնագավառում վիճահարույց հարցերը լուծելու համար, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ