News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգվում է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԳՆ-ում, այսօր՝ օգոստոսի 27-ին տեղի ունեցած օտարերկրյա եւ սփյուռքահայ ուսանողների  ընդունելության հանձնաժողովի նիստի ժամանակ, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը:

Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ եւ օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաեւ նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններում երկարաձգվում է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Նախարարի համապատասխան հրամանը այժմ մշակվում է:

Անդրադառնալով Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին՝ նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում եւ յուրաքանչյուր հարց, քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:

Ինչ վերաբերում  է պետպատվերով հատկացված տեղերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերը  այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին:

Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացված 2014-2015 ուսումնական տարվա համար սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման եւ հաշվառման ընթացքին: Օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71 Ռուսաստանից, 67 Սիրիայաից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրւթյամբ կազմել է 117:

Նիստի ընթացքում  սփյուքահայ ուսանողների ընդունող  հանձնաժողովը որոշմամբ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկով նախատեսված միասնական եւ կենտրոնացված կարգով պետական քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:

Որոշվել է սփյուռքահայ եւ օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը կազմակերպել ս.թ. օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում եւ արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ