Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի բակում, օգոստոսի 26-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: