Հիվանդանոցից, օգոստոսի 26-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարից իրենց մոտ են տեղափոխվել 5 անձինք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցի թիվ 95 տան դիմաց իրար են բախվել «Օպել Կորսա» եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 5 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: