News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստ է Հայոց ցեղասպանության մասին խոշոր ֆիլմի: Այս մասին «The New York Times» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական արմատներով գերմանական կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինը, ով վերջերս «Սպի» անվանումով ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ժապավենն այս տարի ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնի ընթացքում: NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ֆաթիհ Ակինի հարցազրույցից մի քանի հատված:

Վերջերս Դուք Թուրքիայում թերթերից մեկին ասել էիք, որ այդ երկիրը հասունացել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համար: Դրանից հետո թերթը սպառնալիքներ էր ստացել: Փոխե՞լ եք Ձեր կարծիքը:

Ո՛չ: Ես դեռ հավատում եմ որ Թուրքիան պատրաստ է: Իմ երկու ընկերները, երկուսն էլ՝ պրոդյուսեր, կարդացին սցենարը: Նրանցից մեկն ասաց, որ կքարկոծեն, իսկ մյուսը հավաստեց, որ ծաղիկներ կնետեն: Ահա այսպես. զենք եւ վարդեր: Բայց ես ֆիլմը ցուցադրել եմ մարդկանց, ովքեր ժխտում են փաստը, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են եղել, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր ընդունում են այդ: Ֆիլմը երկու խմբի մոտ էլ զգացական նույն ազդեցությունն ունեցավ: Հույս ունեմ, որ այն կդիտարկվի որպես կամուրջ: Հավանաբար՝ գոյություն ունեն ծայրահեղական, ֆաշիստական խմբեր, ովքեր վախենում են ցանկացած հաշտեցումից: Եվ որքան քիչ են նրանք, այնքան բարձր են հաչում: «Ակօս» պարբերականը, որին ես հարցազրույց եմ տվել, իրականում հայ-թուրքական շաբաթաթերթ է, որտեղ աշխատում էր լրագրող Հրանտ Դինքը:

Նա հայ էր եւ 2007 թվականին սպանվեց թուրք անչափահաս ազգայնականի կողմից: 2010 թվականին Դուք փորձեցիք Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, սակայն Թուրքիայում նրա դերում հանդես եկող դերասան չգտաք...

Ես թուրքական հինգ դերասանի անուն գրեցի, ովքեր, ինչպես կարծում էի, կարող էին խաղալ նրա դերում: Եվ նրանք բոլորը նյարդայնացան սցենարի պատճառով: Ոչ ոքի չեմ ցանկանում վիրավորել, ես Թուրքիայում չեմ ապրում, այդ պատճառով ինչ-որ իմաստով անվտանգության մեջ եմ: Բայց այդ դերասանները կարող էին խնդիրներ ունենալ: Ոչ մի ֆիլմ չարժե դրան:

Այդ պատմությունը որքանո՞վ է հիմնված իրական մարդու կյանքի վրա:

Ես բազմաթիվ հետազոտություններ եմ անցկացրել, մինչեւ գրել եմ այն: Հայտնաբերել եմ հայերի օրագրեր, ինչպես նաեւ մահվան ճամբարների եւ մահվան քայլերթերի մասին բանավոր պատմություններ եւ գրականություն: Ես ականատեսների բավական հարուստ դիմանկարներ եմ հավաքել եւ փորձել եմ նրանց կապել միմյանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ