News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Քառնեգիի Մոսկվայի կենտրոնում հրապարակված բրիտանացի լրագրող, Քառնեգիի խաղաղության միջազգային հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հոդվածը:

Ո՞վ կցանկանար լինել Աբխազիայի նախագահ: Ռաուլ Հաջիմբան այս պաշտոնին հասել է 4-րդ փորձից հետո, սական նա գիտի՝ որքան աննախանձելի է այդ աշխատանքը: Օգոստոսի 24-ին ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ոչ մեծ գերակշռությամբ՝ ձայների 50,57%-ը հավաքած Հաջիմբան միայն մեկ շնորհավորական հեռագիր է ստացել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Հետաքրքիր է, որ հեռագրում նշված ժամը «Սպսնըպրես» պաշտոնական աբախզական լրատվական գործակալության կողմից արդյունքները հայտարարելուց ավելի շուտ է նշված եղել:

Եվրամիությունն եւ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով հետեւել են Թբիլիսիի օրինակին, ինչպես եւ աբխազական նախկին ընտրություննրի ժամանակ՝ քվեարկությունը  ապօրինի համարելով: Սա նշանակում է, որ Հաջիմբային կարգելվի մեկնել Արեւմուտքի երկրներ: Սա նաեւ նվազեցնում է Աբխազիայի վրա այդ երկրների ազդեցության լծակները: (Իհարկե, կարելի էր կես քայլ առաջ գնալ եւ ճանաչել «աբխազական հանրության» առաջնորդին, ինչպես դա արվում է հյուսիսային Կիպրոսի թուրք առաջնորդի դեպքում):

Աբխազիայի անկախությունը ճանաչած միակ խոշոր երկիր Ռուսաստանին եւս հեշտ չէ վերջինիս հետ գործ ունենալը: Աբխազիան Մոսկվայի մոտավելի քիչ խանդավառություն է առաջացնում, քան Ղրիմը, եւ այն ավելի քիչ զիջողական է, քան Հարավային Օսիան, որտեղ այժմ մաքսային դիրքերի միաձուլումների մասին խոսակցություններ են ընթանում:

Երկու կառավարությունները բաժանող հարցերի բավականին երկար ցուցակը ներկայացվել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված անկեղծ հարցազրույցի ժամանակ: Աբխազիայի վրա ներդրած միլիոնների փոխարեն Մոսկվան ցանկանում է, որպեսզի ռուսներն այնտեղ հնարավորություն ունենան ձեռք բերել անշարժ գույք եւ այս առումով Մոսկվան ավելի շատ սպասելիքներ ունի Հաջիմբայից, քան իր նախորդից: Սակայն աբխազական վերնախավը երկյուղում է, որ դա սեփական հանրապետության նկատմամբ տնտեսական վերահսկողության ավարտն է նախանշում:

Իր արտաքին քաղաքականության մեջ Հաջիմբան պետք է հավասարակշռի վերնախավի, որը մտահոգ է նմանատիպ հարցերով եւ հասարակ ժողովրդի պահանջները, որն էլ ցանկանում է տնտեսության բարելավում եւ հիասթափված է, որ Ռուսաստանի կողմից ճանաչումը ոչ մի շոշափելի արդյունքի չի հանգեցրել: Այս ընտրություններում բնակչության մասին ներկայացված տվյալները ցույց են տալիս՝ որքան թույլ եւ վնասված է Աբխազիան՝ Թբիլիսիի հետ պատերազմի ավարտից 20 տարի անց:

Հաջիմբան համեստ, իր նախորդ Ալեքսանդր Անկվաբից ավելի զիջողական մարդու տպավորություն է թողնում: Նա արդեն խոսել է ազգային միասնության անհրաժեշտության մասին, եւ կփորձի կոալիցիոն կառավարություն ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ