News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վերին Լարսի» անցակետի փակումը կարող էր ազդել Հայաստանից Ռուսաստան կոնյակի արտահանման ծավալների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Նրա խոսքով՝ Վրաստանից դեպի Ռուսաստան տանող մայրուղու գործունեության խափանումները չէին կարող չազդել արտահանման կազմակերպման վրա:

Երկրորդ պատճառը Ռուսաստանում ընդհանուր սպառողական պահանջարկի կրճատումն էր, որի մասին նշում են այդ երկրի կոմերցիոն բանկերի մի շարք վերլուծաբաններ, ինչպես նաեւ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մասնագետները: «Իհարկե, այս երկու պատճառներից գերակշռում էր Վերին Լարսի փակումը: Այն անմիջապես ազդում է մատակարարումների գրաֆիկի վրա»,- ընդգծեց Ասոյանը:

Նշենք, որ Հայաստանի մաքսային վիճակագրության տվյալների համաձայն՝ 2014թ. հունվար-հունիսին Հայաստանից Ռուսաստան կոնյակի արտահանման արժեքը կրճատվել է 11 տոկոսով (62.6-ից 55.5 մլն դոլար), իսկ բնականում՝ 20 տոկոսով (100 տոկոս սպիրտի հաշվարկով՝ 1000 լիտրում՝ 5207-ից մինչեւ 4207-ի նվազում):

Հիշեցնենք, որ Վրաստանից դեպի Ռուսաստան տանող մայրուղու Կազբեգի-Վերին Լարսի սահմանային լեռնանցքը մայիսի 17-ից մեկ ամսով փակ էր: Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ճանապարհը դարձյալ փակվեց սողանքի պատճառով, որը դեռ չի մաքրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ