News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է Ռուսաստանի դաշնակիցներին: Նրա խոսքով՝ դրանց թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները, Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի շուրջ Ռուսաստանի գործընկերները, Շանհայի համագործակցության կազմակերպությունը եւ ԲՌԻՔՍ-ը:

Նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել «Սելիգեր 2014» համառուսական երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը նորմալ է վերաբերում, երբ իր դաշնակիցները որոշ հարցերի շուրջ Մոսկվայից տարբեր կարծիք են ունենում: «Ահա, օրինակ, ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով է քվեարկում միշտ եւ ամենուր: Իսկ ովքե՞ր են Ռուսաստանի դաշնակիցները: Մենք շատ դաշնակիցներ ունենք: Եվ երբ պնդում են, որ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները միշտ չէ, որ քվեարկում են Ռուաստանի հետ դաշնաձայն, մենք այդ առիթով ոչ մի ողբերգություն չենք սարքում՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որտեղ այլախոհության ցանկացած ցուցադրություն պատժելի է»,- նշել է Լավրովը:

ՀԱՊԿ-ին, բացի Ռուսաստանից, անդամակցում են եւս 5 երկիր՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Բելառուսը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Չինաստանը: ԲՌԻՔՍ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ՀԱՀ-ը: Իսկ Եվրասիական տնտեսական միության մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ