News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության նախագահ է ընտրվել: Նրա թեկնածությունը աջակցել են Անկարայում կայացած կուսակցության արտահերթ համագումարի 1388 պատվիրակներից 1382-ը: 6 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Դավութօղլուն կուսակցության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա առաջադրված  միակ թեկնածուն է եղել: Օգոստոսի 21-ին նրա անունը անձնապես տվել է վարչապետը՝ Արդարություն եւ զարգացում կուսակցության առաջնորդ Էրդողանը:

Ակնկալվում է, որ օգոստոսի 28-ին՝ նախագահի լիազորությունները Էրդողանին փոխանցելու արարողությունից հետո Էրդողանը Դավութօղլուին անմիջապես կհանձնարարի ձեւավորել նախարարների նոր աշխատակազմ, որից հետո խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի վարչապետին եւ աշխատակազմը հաստատելու համար: Ինչպես հայտարարել է  Էրդողանը, կառավարության ձեւավորվումը կավարտվի օգոստոսի 29-ին:

Դավութօղլուն վերջին 5 տարիներիը ընթացքում եղել է Թուրքիայի արտգործնախարարը: Արտաքին քաղաքականության ոլորտում վերջինս համարվում է Էրդողանի «աջ ձեռքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ