News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչներն օգոստոսի 27-ին Ուկրաինայի Կարմիր Խաչի հանրության աշխատակիցներին ավելի քան 90 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել, որը նախատեսված է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի կարիքավորների համար: Դրանում ներառված են սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ այլն: Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել են կազմակերպությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի տարբեր շրջանների հայ համայնքները պարբերաբար մարդասիրական օգնություն են ցուցաբերում: Ավելի լայնածավալ օժանդակության տրամադրման համար որոշվել է համագործակցել Ուկրաինայի Կարմիր խաչի հանրության հետ:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել է Ուկրաինայի Կարմիր Խաչի հանրության նախագահ Իվան Ուսիչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միության կողմից Ուկրաինայի արեւելյան շրջանների բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման համակարգման աշխատանքների հետ կապված հարցեր:

Ուկրաինայի Հայերի միությունը Կարմիր Խաչին եւ մարզային համայնքներին շնորհակալություն է հայտնել օպերատիվ աշխատանքի համար: «Հայ ժողովուրդը հիշում եւ բարձր է գնահատում եղբայրական օգնությունը, որ Ուկրաինայից եւ ամբողջ աշխարհից փոխանցվել է մեր Հայրենիքի համար ծանր օրերին: Այդպիսի բաները երբեք չեն մոռացվում: Այսօր մենք ձգտում ենք օգնել ուկրաինացի ժողովրդին»,- հայտարարել է Շատվորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ