News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հագուստի համաշխարհային խոշորագույն արտադրող «ZARA»-ն սոցցանցերի օգտատերերի բողոքների պատճառով ստիպված է եղել վաճառքից հանել տղամարդու գիշերանոցների մոդելներից մեկը: Ըստ «JTA»-ի, գնորդների դժգոհության պատճառը հագուստի դիզայնն է:

Գծավոր վերնաշապիկը՝ կրծքին վեց թեւանի դեղին աստղով, շատերին հիշեցրել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական համակենտրոնացման ճամբարների գերիների տարբերանշանը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ընկերության ղեկավարությունը շտապել է ներողություն խնդրել դժգոհ գնորդներից:

«Մենք մեր խորին ներողությունն են հայտնում: Այդ վերնաշապիկի դիզայնը ոգեշնչված էր դասական վեսթերնի շերիֆների կերպարից: Այդ մոդելն այլեւս չի հայտնվի խանութներում»,- նշվում է ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Սա առաջին դեպքը չէ, երբ իսպանական նորաձեւ ապրանքանիշի դիզայներներն ընկերությանն անհարմար վիճակի մեջ են դնում: 2007 թվականի սեպտեմբերին ընկերությունը վաճառքից հանեց սվաստիկա հիշեցնող նախշով պայուսակները: Այն ժամանակ «ZARA»-ի ղեկավարությունը դա բացատրեց այն հանգամանքով, որ պայուսակներն արտադրվել են Հնդկաստանում, որտեղ խորհրդանիշն այլ նշանակություն ունի, իսկ դիզայներները պարզապես դրան ուշադրություն չեն դարձրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ