News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում է Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու եւ դրանք ոչ պատշաճ կատարելու հետեւանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ: 

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին.    կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, անչափահաս` Դ. Հովակիմյանը` ով Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին:

Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաեւ այն, որ «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները եւ բացթողումները գտնվում են պատճառահետեւանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը: 

Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւին` ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով /Հ. 130. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը / քրեական գործը հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ