News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետի թեկնածու Ահմեդ Դավութօղլուն իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության գլխավոր համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց հետո ներկաներին է ներկայացրել իր 9 կետանոց մանիֆեստը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության նոր նախագահն իր 9 կետանոց մանիֆեստում ներկայացրել է կուսակցության առաջիկա նպատակները, որոնցում տեղ են գտել քրդական հարցի կարգավորումը, զուգահեռ կառույցի (Գյուլենի շարժում-խմբ) դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումները, մշակույթային բարեփոխումները, տնտեսական բարեփոխումները եւ արտաքին քաղաքականությունը:

Աչքի է ընկել այն հանգամանքը, որ մանիֆեստում արտաքին քաղաքականության մասին մի քանի տողում նշվում է միայն Հայկական եւ Կիպրոսի խնդիրների մասին:

«2001 թվականից երբ ասում ենք արտաքին քաղաքականություն՝ հասկանում ենք արտաքին հարաբերություններ: Թուրքիայի ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը կազմված է Հայկական հարցից եւ Կիպրոսի հարցից: Երբեք չենք հրաժարվելու մեր հիմնական սկզբունքներից»,-հայտարարել է Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ