News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մինասյանն ընդդեմ Հայաստանի»  գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս տարվա ապրիլի 8-ին կայացրած վճռի կատարման համար կառավարությունը արդարադատության նախարարությանը կտրամադրի 6030 եվրոյին համարժեք դրամ: Այս հարցն ընդգրկված է Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում:

Եվրոպական դատարանի վճռով խախտվել է  «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերը` ՀՀ քաղաքացի Վարդանի Մինասյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը: Վարդան Մինասյանը միառժամանակ անօրինական կալանքի տակ է եղել:

ՄԻԵԴ-ի դատավճռի կատարման վերջնաժամկետը հոկտեմբերի 8-ն է:

Հիշեցնենք, որ այս գործով նախաքննության ավարտին նա որոշ ժամանակ անհիմն պահվել է բանտում առանց դատարանի որոշման, Վերաքննիչը հրաժարվել է նրա բողոքը քննել, Վճռաբեկը վարույթ ընդունել է, արձանագրել է, որ խնդիր գոյություն ունի, բայց՝ բողոքը մերժել է։

Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող ամայի մի տարածքում, փոխհրաձգության ընթացքում զոհվել էր 36-ամյա մի տղամարդ, մի քանի հոգի վիրավորվել էին։ Վարդան Մինասյանը ձերբակալվել է այդ անձին սպանելու կասկածանքով, եւ ինը ամսից ավելի կալանավորված է եղել սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով։ Կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգել են, բայց հետո հերքվել է այդ սպանությանը նրա առնչությունը, եւ Վարդան Մինասյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելով վիրավորներից մեկին մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ