News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Suzuki» ընկերությունը հրապարակել է սերիական նոր ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարը, որը ստացել է «Vitara» անվանումը: Այս անվամբ ճապոնացիները վաճառում էին ոչ մեծ ամենագնաց, որը շուկայում էր հայտնվել 1988 թվականին: Նորույթի հրապարակային շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի սկզբին, Փարիզյան ավտոսրահում:

Արտադրողների խոսքով՝ «Vitara»-ն iV-4 մեքենայի ապրանքային տարբերակն է, որը ցուցադրվել է անցյալ տարվա աշնանը, Ֆրանկֆուրտում: Նախատիպը ստեղծվել է այն պատճառով, որպեսզի ցուցադրի ընկերության ապագա ամենագնացների դիզայնը: iV-4-ի երկարությունը կազմում էր 4215 մմ, լայնությունը՝ 1850 մմ, բարձրությունը՝ 1665 մմ, իսկ անիվային բազայի չափը կազմում էր 2500 մմ: Այս մասին գրում է «Motor.ru»-ն:

«Suzuki Vitara»-ի ստանդարտ տարբերակն առաջարկվելու է դիմային անվադողի քարշով, սակայն նորույթը հասանելի կլինի նաեւ «ALLGRIP» ամբողջական քարշակային համակարգով: Շարժիչները կլինեն բենզինային եւ դիզելային, որոնք առանձնանում են «վնասակար արտանետումների ցածր մակարդակով եւ վառելիքի տնտեսմամբ»:

Նոր «Vitara»-ի գնորդներին կշարունակեն առաջարկել անհատականացման ծրագիրը՝ գույների եւ թափքի դիզայնի լայն ընտրությամբ: Սպասվում է, որ նորույթի եվրոպական վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվա գարնանը: Ամենագնացի գինը դեռեւս չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ