News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կարող է որոշակի իրավիճակում դառնալ քառյակին բաժանող խնդիր: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Սահմանադրական բարեփոխումների հարցը բարձրացնելը պետք է հասկանալու, թե քաղաքական ուժերն ինչ կարծիք ունեն իշխանությունների մասին, թե ինչպես են պատրաստվում 2017-2018թթ. ընտրություններին: Երկու ուժեր հավակնում են իշխանության գալուն եւ ներկայիս կառավարման համակարգն իրենց ձեռնտու է: ԲՀԿ-ն այդ ուժերից մեկն է՝ նկատի ունենալով, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետն է, իսկ ԱԺ-ում էլ 2-րդն են իրենց ձայներով: ԲՀԿ-ն այս պահին առավելապես մտածում է, որ առաջիկա երկու ընտրություններին իշխանությունը կփոխանցվի իրեն: ՀՅԴ-ի համար հակառակը միեւնույնն է, թե ում այն կփոխանցվի, սակայն մտածում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում իրենք ամեն դեպքում ավելի բարձր տեղ կզբաղեցնեն: Հենց այստեղից էլ սկսվում է տարաձայնությունը»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Հայ ազգային կոնգրեսը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավագին է ընդունում, որ իր տեղծած համակարգը կարող է փոխվել:

«Ժառանգություն»-ը մեծ հաշվով կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին: Սակայն դեմ է 2 պատճառով. նախ մտավախություն ունի, որ այս իշխանությունն իր այս կերպ վերարտադրության խնդիրն է լուծում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակից Սերժ Սարգսյանը կպահպանի իր տեղը: Երկրորդ՝ «Ժառանգությունը» տեսնում է, որ այս բարեփոխումներին քառյակի 2 դոմինանտ ուժեր կողմ չեն եւ չպառակտելու համար քառյակը դեմ է արտահայտվում: Հետեւաբար, այս հարցը կարող է քառյակի պառակտման պատճառ դառնալ»,- ավելացրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ