News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ցինկոտայի հոդվածը Ռուսաստանում եւ արեւմուտքում պատժամիջոցների ընկալման ռիսկերի մասին:

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կոնֆլիկտն արեւմուտքին դուրս բերեց Ռուսաստանի դեմ: Որոշ ռուս պաշտոնյաներ արդեն չեն կարող արտասահման մեկնել: Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի դեմ ուղղված պատասխան պատժամիջոցներ է ծրագրել՝ սահմանափակելով սննդամթերքի ներկրումն ու էներգառեսուրսների արտահանումը:

Այդ կերպ կառավարությունները փորձում են ծանրությամբ համեմատելի պատժամիջոցներ սահմանել միմյանց դեմ, սակայն մշակութային եւ պատմական տարբերությունների պատճառով, հիմնականում պատժամիջոցների վրա հիմնված քաղաքականությունը հանգեցնելու է անհավասարության, հետեւաբար՝ մեծացնելու է միջազգային առեւտրին սպառնացող ռիսկերը:

Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ գոյություն ունեն լուրջ տարբերություններ՝ կապված եկամուտի, մրցունակության, ռիսկերի եւ պարգեւների, ինչպես նաեւ մասնավոր սեփականության եւ տնտեսական աճի հետ, թե ինչպես այդ ամենը կազդի պատժամիջոցների հետեւանքների վրա:

ԱՄՆ-ում շահույթը բիզնեսի սպասելի արդյունքն է, եւ ցածր եկամուտի համար սովորաբար մեղադրում են կառավարմանը: Ռուսաստանում, հակառակը, ցածր եկամուտը կառավարությանը թույլ է տալիս մեղքը բարդել արտաքին ուժերի վրա:

ԱՄՆ-ում մասնավոր սեփականությունը բիզնեսի գլխավոր մրցանակն է, այն դեպքում, երբ Ռուսաստանում «մասնավոր» սովորաբար նշանակում է պատասխանատվություն եւ վտանգ: Քանի որ ԱՄՆ-ում հիմնականն աճն է, այն դանդաղեցնող ամեն գործոն մտահոգիչ է: Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների լայն սպեկտորը տնտեսական աճը դարձնում է ճնշման շատ ավելի փոքր տարր:

ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցները կարող են բեռի վերածվել բնակչության համար եւ հանգեցնել նոր թեկնածուների ու նոր քաղաքականության: Ռուսաստանում, ինչպես երեւում է, պատժամիջոցների վնասն ընկալվում է որպես ուժ, մինչդեռ ԱՄՆ-ում շահույթի կրճատումը կամ մռայլ կանխատեսումներն ընկալվում են որպես աշխարհի վերջ, թեեւ ժամանակի ընթացքում տնտեսական իրավիճակը կկարգավորվի:

Վերջին տեխնոլոգիաներում հաջողության չհասնելն ամերիկացիների համար նշանակում է հետ մնալ բոլորից: Ռուսաստանցիների համար ոչ վատ մշակումն արդեն լավ ձեռքբերում է համարվում: Ռուսաստանցիները, օրինակ, հպարտանում են, որ ԱՄՆ-ում օգտագործում են իրենց տիեզերական սարքավորումներն ու արբանյակները:

Ռուսաստանը 6.6 մլն քառ. մղոն տարածք է զբաղեցնում եւ աշխարհի ամենամեծ երկիրն է, իսկ ԱՄՆ-ի բնակչությունը (300 մլն) գրեթե երկու անգամ ավելին է, քան Ռուսաստանինը: Այնուամենայնիվ, Ռուսաստանի շուկան միջազգային շատ ընկերությունների համար մեծ նշանակություն ունի:

Նախկին առաջատարների համար միայն պատմության պարգեւներ գոյություն ունեն: Օրինակ, թեեւ Հունաստանն Օլիմպիական խաղերի հայրենիքն է, նա միավորներ չի ստանում ամենահին մասնակիցը լինելուց, միակն այն է, որ Օլիմպիական մարզադաշտում ծածանվում է Հունաստանի դրոշը: Ռուսաստանը նմանապես կարող է իր ուժը եւ շուկայի մեծությունը տեսնել որպես ղեկավարելու հնարավորություն:

Թեեւ համարվում է, որ մենք բոլորս միմյանց շատ ավելի լավ ենք հասկանում, քան նախկինում, այնուամենայնիվ, մեր մտածողության մեծ մասը հիմնված է մեր պատմության, մշակույթի, աշխարհայացքի վրա: Այս գործոններն են որոշում մեր հետաքրքրությունների շրջանակը, որոնք մենք ձգտում ենք պահպանել: Օրինակ՝ Ուկրաինան, որպես կանոն, ավելի մոտ է Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին: Միջին ռուսաստանցին նույնքան գիտի Կոլումբոսի եւ Օհայո նահանգի մասին, որքան միջին ամերիկացին Սեւաստոպոլի:

Ռուսաստանի, Ասիայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխհարաբերություններն այս պահին երկրորդական հավասարակշռում են ապրում: Հիմնական փոփոխությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի սահմաններից դուրս եւ անտեղի կլիներ վերաձեւակերպումներ կատարել՝ առանց բոլոր կողմերի հիմնական խաղացողների սկզբունքային շահերի կարգավորման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ