News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արեւելյան առակ. քրիստոնեությունը՝ նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» լուսանկարների ցուցահանդեսը, որը Վատիկանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ անցկացվում է իտալական Ռիմինի քաղաքում, երկու նպատակ ունի: Այս մասին գրում է քաղաքում անցկացվող ժողովուրդների բարեկամության «Meeting Rimini» փառատոնի կայքը՝ նշելով, որ ցուցահանդեսը շրջելու է նաեւ Հռոմում, Բրյուսելում, Փարիզում եւ եվրոպական մյուս մայրաքաղաքներում:

Կայքի համաձայն՝ ցուցահանդեսի նպատակն է մի կողմից փաստականացնել արեւելյան քրիստոնեության ներկա իրականությունը՝ այդ համայնքների ապագայի եւ 21-րդ դարի մերձավորարեւելյան համայնքում նրանց դերի մասին մտորումներ առաջացնելով, մյուս կողմից՝ հարուստ ճարտարապետական եւ գեղարվեստական ժառանգության պահպանության հարցի շուրջ հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը:

«Արեւելքի քրիստոնյաների վիճակը վերջին շրջանում դարձյալ զանգվածային լրատվամիջոցների եւ միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում էր՝ կապված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կոչի հետ, որն ընդգծում էր իրադարձությունների ողբերգականությունը: Տարածաշրջանում եւս մեկ արյունահեղ պատերազմ հանգեցրեց քրիստոնյաների զանգվածային գաղթի, տվյալ դեպքում՝ Սիրիայից, նվազեցնելով տարածաշրջանում քրիստոնյաների ներկայությունը: Կովկասից մինչեւ Եգիպտոս, Իրանից մինչեւ Կիպրոս բազմաթիվ եկեղեցիներ կան»,- գրում է «Meeting Rimini»-ն:

Նշելով, որ տարածաշրջանում քրիստոնեության տարբեր ուղղություններ կան, կայքն ընդգծում է, որ դա վկայում է տարածաշրջանի պատմական բարդության ու գոյատեւման շարունակական ռազմավարության մասին, որը կարողացել է պահպանել քրիստոնեական ժառանգությունը լեզվական, գեղարվեստական ու ծիսական հարստությամբ մինչեւ 20-րդ դարը:

Ավելի վաղ NEWS.am-ը, հաղորդում էր, որ իտալական Ռիմինի քաղաքում ժողովուրդների բարեկամության փառատոնի շրջանակում Վատիկանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արեւելյան առակ. քրիստոնեությունը՝ նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» լուսանկարների ցուցահանդեսը: Դրանում ներառված են լուսանկարներ, որոնք արվել են Մերձավոր Արեւելքի 9 երկրներում: Առանձին ներկայացված է ֆիլմ  Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման մասին: Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության շրջանում: Բացմանը ներկա են եղել Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ օգոստոսի 30-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ