News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է ավելացնել Աբխազիային տրվող ֆինանսական օգնությունը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, նախագահների հանդիպումից հետո Պեսկովը լրագրողներին ասել է. «Խոսվել է Աբխազիային տրվող ֆինանսական օգնությունն ավելացնելու Ռուսաստանի պատրաստակամության եւ Աբխազիայում ռուսական խոշոր ներդրումներ ներգրավելու մասին»:

Դմիտրի Պեսկովը նաեւ հավելել է, որ Հաջիմբան իր հերթին հաստատել է, որ պատրաստ են Աբխազիայի տարածքում առավելագույնս բարենպաստ պայմաններ ապահովել ռուսական ներդրողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ