News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեխիան Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին 2 մլն դոլարի զինամթերք է մատակարարելու: Նման որոշում ընդունել է այդ երկրի կառավարությունը:

Դրանում ներառվելու են 10 մլն պարկուճ՝ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատի համար, 8 մլն հրթիռ, զրահամեքենայի 5 հազար ական եւ 5 հազար ձեռքի նռնակ:

Ըստ չեխական ռազմական գերատեսչության ղեկավար Մարտին Ստրոպնիցկու՝ խոսքը խորհրդային արտադրության հին սպառազինությունների մասին է, որոնք պահեստներում են մնացել եւ փաստացի չեն նախատեսվել կիրառման համար, քանի որ չեխական բանակն աստիճանաբար անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:

«Իրաքի քրդերի համար, որոնց սպառազինությունների թվում քիչ չեն խորհրդային զենքերը, նման զինամթերքի մատակարարումը լուրջ օգնություն է»,- նշել է նա:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Իրաքի Քուրդիստանին Չեխիան սպառազինություններ վաճառում է՝ ի պատասխան այդ ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի ուղերձին միջազգային հանրությանը: Վերջինը կոչ էր արել ռազմական օգնություն ցույց տալ իրենց՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ