News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ տարեվերջ բարեկամության եւ համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությունն է քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբայի հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի նախագիծը նախատեսելու է պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր միջավայրի ձեւավորում: «Միացյալ արտաքին պաշտպանական համակարգի ստեղծումը թույլ կտա ապահովել ռուս-աբխազական սահմանի բացումը, ինչը կնպաստի համագործակցության հետագա աճին»,- նշել է Պեսկովը:

«Մենք պատրաստ ենք խոսել այդ թեմաների շուրջ: Կարծում եմ՝ դրանք դրական զարգացում կստանան»,- հանդիպման ընթացքում հայտարարել է Աբխազիայի նորընտիր նախագահը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Հաջիմբայի մասին տեղյակ է որպես երկու երկների միջեւ հարաբերությունների ընդլայնման կողմնակից: «Սա վերաբերում է անվտանգության եւ պաշտպանության, իրավապաշտան գործունեության, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ տնտեսության, սոցիալական ոլորտի հարցերին»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ