News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրենքի երկիր կառուցելու քարոզչությամբ է զբաղված, նրան պատկանող ընկերությունը անօրինականություն է գործում եւ տուգանվում։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Արդյունքում ՕԵԿ նախագահի ընկերությունն իհարկե սիմվոլիկ, բայց այնուամենայնիվ տուգանվել է 50.000 դրամով։ Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ