News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ: Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ը գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեեւ հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաեւ այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները»:

Աշխարհում, այդ թվում Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժի մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը` մոտ 1000 ամերիկյան դոլար»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ