News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնապես գործազուրկ ֆրանսիացիների թիվն աճել է 0,8%-ով եւ հասել ռեկորդային նոր մակարդակի: Ըստ անցյալ տարվա արդյունքների` երկրում գործազրկությունն աճել է 4,3%-ով, հայտնում է BBC-ն:

Հուլիսին աշխատանք է փնտրել 3,4 միլիոնից ավելի մարդ`26 հազարով ավելի, քան հունիսին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի վաղ խոստացել էր միջոցներ ձեռնարկել  աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սակայն Ֆրանսիայի տնտեսության խնդիրները շարունակում են խորանալ, եւ նախարարների մի մասը  դեմ է խիստ  տնտեսման քաղաքականությանը, որը հանգեցրեց նոր կառավարության ձեւավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ