News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա Ալինա Ցարնաեւային` Ջոհար Ցարնաեւի քրոջը, որը կասկածվում է 2013 թ. ապրիլին Բոսթոնի մարաթոնի ժամանակ պայթյունները կազմակերպելու մեջ:

Ըստ ոստիկանության` ձերբակալության պատճառն ամուսնուց երեխա ունեցած կնոջ հասցեին Ցարնաեւայի հնչեցրած սպառնալիքներն են: 

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ Ցարնաեւան ամուսնու սիրուհու հետ զրույցի ժամանակ  ասել է` «Ես մարդիկ ունեմ, որոնք քեզ մոտ կգան եւ ռումբ կդնեն», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ՝ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, ոստիկանությունը Ցարնաեւային հրավիրել էր` որպես Բոսթոնի պայթյունի գործով վկա սակայն նա հրաժարվել էր օգնել քննությանը:

Նախորդ շաբաթ Ջոհար Ցարնաեւի ընկեր Դիաս Քադիրբաեւն իրեն մեղավոր էր ճանաչել գործի քննությանը խոչընդոտելու համար։

Հուլիսին ատենակալների դատարանը արդարադատությանը խոչընդոտելու համար մեղավոր էր ճանաչել Ցարնաեւի եւս մեկ ընկերոջ՝ Ազամաթ Տաժայակովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ