News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում վերջին տարվա ընթացքում սկսել են ավելի հանդուրժողաբար վերաբերվել միգրանտներին: Քաղաքացիների մեծ մասը ազգամիջյան բախումների առաջացման նախադրյալներ երկրում չի տեսնում, իսկ «Ռուսաստանը՝ ռուսների համար» գաղափարի կողմնակիցների թիվը գնալով նվազում է, պարզել են սոցիոլոգները:

Ներկայումս ռուսաստանցիների մեծ մասը (76%) նախկինի պես կառավարությանը խորհուրդ են տալիս սահմանափակել աշխատանքային միգրանտների հոսքը երկիր եւ դրա համար վարչական տարբեր արգելքներ կիրառել, իսկ 16%-ը դեմ չեն հոսքին ու իշխանություններին առաջարկում են դա օգտագործել ի շահ Ռուսաստանի, հայտնում են «Լեւադա կենտրոնի» փորձագետները՝ համառուսաստանյան հարցման արդյունքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ըստ սոցիոլոգների՝ նախորդ տարի միգրանտների հանդեպ բարյացակամ տրամադրվածների թիվն աճել է տոկոսային երկու կետով (2013-ի 14%-ի համեմատ):

Կրճատվել է նաեւ այն ռուսաստանցիների թիվը, որոնք կողմ են կովկասցիների (54%-ից 38%), նախկին ԽՍՀՄ միջինասիական երկրների ներկայացուցիչների (45%-ից 33%), չինացիների (45%-ից 29%), վիետնամցիների (32%-ից 27%) եւ գնչուների (32%-ից 23%) հոսքի սահմանափակումներին:

Ներկայումս պատասխանողների 44%-ը խոստովանել է, որ հարավային հանրապետություններից եկածներից տհաճություն են զգում եւ նյարդայնանում են, բայց անցնող տարում նման կերպ պատասխանողների թիվը զգալի նվազել է (2013թ. 61%-ի համեմատ):

Համապատասխանաբար, կրկնակի՝ 6%-ից 12%, աճել է դրական արձագանքողների թիվը (հարգանք, համակրանք):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ