News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Եվրոպան մեծ դժվարությամբ կարող է պաշտպանել իրեն ռուսական ագրեսիայի դեպքում, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ Ռիչարդ Շիրեֆը: Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ-երկրները պետք է վերազինվեն Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին ընդառաջ, հաղորդում է DELFI-ն:

Շիրեֆը խոստովանել է, որ Եվրոպայի երկրներին վերազինման կոչը մեծ ժողովրդականություն չի վայելում՝ հաշվի առնելով ներկա տնտեսական խնդիրները, սակայն հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «պետք է վերականգնի իր ներուժը»:

Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրները «քայքայել են իրենց ռազմական ներուժը» եւ այժմ պետք է «մտնեն իրենց գրպանն ու պաշտպանության համար գումարներ ծախսեն»:

Գեներալ Շիրեֆն ընդգծել է, որ «ակնհայտ հակասություններ է տեսնում ՆԱՏՕ-ի հրամանատարության՝ մեր պարտավորությունների վերաբերյալ հռետորաբանության եւ թե ինչի են պատրաստ ՆԱՏՕ-ի երկրները գործնականում»:

Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովը կարող է Ռուսաստանին «համոզիչ կերպով  ցույց տալ», որ ՆԱՏՕ-ն պաշտպանության հարցերին լուրջ է վերաբերվում, կարծում է գեներալ Շիրեֆը: Նա նաեւ հավելել է, որ Եվրոպայի  անվտանգության հետ կապված իրավիճակը փոխվել է ՌԴ-ին Ղրիմի միացումից եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտություն սկսվելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ