Ուկրաինայում սկսվել է Գերագույն ռադայի հոկտեմբերի 26-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ի կայքում տեղադրված օրացուցային պլանը:
Հիշեցնենք, օգոստոսի 27-ին հրապարակվել էր Ուկրաինայի նախագահի հրամանագիրը՝ VII գումարման Գերագույն ռադայի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:
Միամանդատ ընտրատարածքների անունները՝ համարներով, սահմաններով եւ կենտրոններով, կհրապարակվեն մինչեւ օգոստոսի 29-ը, իսկ ԿԸՀ-ն մինչեւ օգոստոսի 30 –ը պետք է միջոցներ հատկացնի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար:
Քաղաքական կուսակցությունները թեկնածուներ կարող են առաջադրել օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը, ինքնաառաջադրվածներն էլ մինչեւ սեպտեմբերի 25-ը կարող են ներկայացնել փաստաթղթերը: