News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ ռուսամետ ակտիվիստների շարքում ՌԴ-ից եկած 3-4 հազար կամավոր կա: Նրա այս ուղերձը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

«Այսօր շատ հարցեր են տալիս այն մասին, թե ինչպես կիսապարտիզանական ջոկատներից ԴԺՀ-ի բանակը վերածվեց հզոր կազմակերպության, որն ընդունակ է ոչ միայն դիմակայել Ուկրաինայի զինված ուժերին, այլեւ մարտի դաշտում հաղթանակ տանել:

Կիեւում եւ Արեւմուտքում կրկնում են ռուսական զինված ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն այն զանգվածային ձախողումները, որն ուկրաինական բանակը կրում է արդեն մեկ ամիս:

Մենք երբեք չենք թաքցրել, որ մեր շարքերում շատ ռուսաստանցիներ կան, որոնց օգնությունը չլինելու պարագայում մեզ համար շատ դժվար կլիներ մարտնչել», —ասել է Զախարչենկոն:

Ըստ նրա՝ ռուսական կամավորների շարքում շատ նախկին  զինվորականներ կան: «Մեր շարքերում կռվում են նաեւ ներկայիս զինվորականներ, որոնք արձակուրդի փոխարեն մեզ մոտ են եկել ազատության համար պայքարելու: Դա բնորոշ է միայն ռուսներին», - ասել է նա՝ ընդգծելով, որ ռուսաստանցի որոշ կամավորներ, ցավոք, զոհվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ