News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիգերի խորհրդարանի նախագահ Համա Ամադուն կասկածվում է երեխաների առեւտրով զբաղվելու մեջ: Երկրի իշխանությունները վերջինիս կալանավորելու հրաման են տվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամադուի կողմնակիցները հայտարարել են, որ վերջինիս կալանքը հանրապետության սահմանադրության ուղղակի խախտում է, իսկ բոլոր մեղադրանքները քաղաքականապես շահադրդրված են:

2010թ. դեկտեմբերին Նիգերի պետական դատարանը անձեռնմխելիոթյունից զրկել էր նախկին նախագահին, ով կասկածվում է պետական միջոցների հափշտակության եւ ֆինանսական մեքենայությունների մեջ: Չնայած բարդ ներքաղաքական իրավիճակին՝ Նիգերը ուրանի արդյունահանման ծավալներով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը եւ միլիարդավոր օտարերկրյա ներդրումներ է ներգրավում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ