News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից օգոստոսի 27-ին ընդունված բանաձեւը համարվում է վճռորոշ ու պատմական քայլ՝ այնպիսի մի նահանգում, ուր բնակություն է հաստատել արտերկրի խոշորագոյն հայ համայնքը: Այս մասին հայտարարություն է տարածել Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն ողջունում է այս հանդուգն ու անկյունադարձային քայլը, որը փաստացի արգասիքն է ո՛չ միայն ամերիկահայ համայնքի տքնաջան աշխատանքի, այլ նաեւ՝ Կալիֆորնիայի նահանգային պաշտոնատարների կողմից հաստատումն է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի:

Սույն բանաձեւը վճռական կարեւորություն ունի այժմ, երբ Ադրբեջանի պատերազմական հոխորտագին հռետորությունը եւ վերջերս իր բազմիցս կրկնած զինադադարի խախտումները, ինչպես նաեւ թուրքական ու ադրբեջանական լոբբիստական ջանքերը ուղղված էին ձախողության մատնելու սույն քայլը:

Բանաձեւը է՛լ ավելի է վերահաստատում ազատագրական պայքարի հիմնադրույթը, որը ծավալվել է մեր ժողովրդի կողմից եւ պիտի խթան հանդիսանա համայն հայությանը, շարունակելու իր ջանքերը՝ ի խնդիր արդարության եւ ամբողջական ազատագրության:

Նշելով այս հավաքական հաղթանակը, մենք մեծապես գնահատում ենք Հայ Դատի Հանձնախմբի գործիչներին, ովքեր վճռականորեն եւ հետեւողականորեն աշխատում են հիշյալ նպատակի կենսագործման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման մասին բանաձեւը:

Քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ եւ պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային եւ ժողովրդավարական ձգտումները:

Պատմական այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին, եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ