Ճապոնիայի Հոնսյու կղզու Ֆուկուի պրեֆեկտուրայում դպրոցական ավտովուսի վթարի հետեւանքով առնվազն 18 մարդ է տուժել, այդ թվում 16 երեխաներ:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08.00-ին, հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Միկրոավտոբուսը, որտեղ եղել են 16 դպրոցականներ, եւ թեթեւ ավտոմեքենան բախվել են վճարովի արագընթաց մայրուղու վրա:
Նախնական վարկածով, ավտովթար պատճառը վարորդներից մեկի սխալն է եղել: Բոլոր տուժածները գտնվում են հիվանդանոցում: Բժիշկների խոսքով՝ երեխաների վնասվածքները թեթեւ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է «Ռոսբալտը»: