News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Մեղրուտ գյուղի մոտ օգոստոսի 27-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 3 եւ վիրավորված 2 ուղեւորները Գուգարք գյուղի բնակիչներն են, բարեկամներ: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը:

«Միասին սար էին գնում՝ խոտհնձի, երբ էդ դեպքը պատահել է: 5 տղամարդ է եղել մեքենայի մեջ, հայր ու որդի մահացել են, վարորդն էլ է մահացել, մյուս երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, վիճակները ծանր է: Դժբախտ ընտանիք է էլի. անցած տարի էլ Ռադիկ Սողոմոնյանի եղբայրը մահացավ»,- ասաց նա:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում, «Գազ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ: Պատահարի հետեւանքով վարորդը՝ 55-ամյա Հրաչիկ Առաքելյանը, հայր եւ որդի 36-ամյա Ռադիկ եւ 11-ամյա Արմեն Սողոմոնյանները մահացել են: Մյուս երկու ուղեւորները՝ հայր եւ որդի Արշայուլս եւ Դավիթ Պողոսյանները, տեղափոխվել են հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ